Հայաստանում ինքնությունն ու կրոնը միահյուսված են` եթե հայ ես, ուրեմն քրիստոնյա ես (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայաստանում ինքնությունն ու կրոնը միահյուսված են` եթե հայ ես, ուրեմն քրիստոնյա ես

Հայաստանում ինքնությունն ու կրոնը միահյուսված են` եթե հայ ես, ուրեմն քրիստոնյա ես: Գևորգ Ղազարյանը սկսեց վերապահումներով մոտենալ այս հարցին դեռ դպրոցական տարիներից: Հիմա նա 28 տարեկան է, իրեն հեթանոս է համարում և ամուր կառչած է այդ դավանաքին: Հաճախ է լինում հեթանոսական արարողություններին, որոնք տեղի են ունենում Գառնու հեթանոսական տաճարում:

Լրագրող և ապագա հնէաբանը կարծում է, որ հեթանոսությունը կապում է իր իսկ հայկական արմատների հետ: Նրա գաղափարակիցները  երկրպագում են Վահագնին` կրակի և պատերազմի աստծուն:

Համաձայն 2011 թվականի մարդահամարի տվյալների` Հայաստանի բնակչության 5, 434 իրեն հեթնոս է համարում: Նրանց հիմնական մասը բնակվում է Երևանում:

Գևորգը երբեք չի քարոզում իր կրոնը, մինչդեռ մարդիկ հաճախ են քննարկման առարկա դարձնում իրեց կրոնը:

chai-khana.org