Թինա Քեյը երկրորդ անգամ կմայրանա (բացառիկ լուսանկարներ). life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թինա Քեյը երկրորդ անգամ կմայրանա (բացառիկ լուսանկարներ). life.panorama.am

Կրկեսի արտիստ, ակրոբատ ու երգչուհի Թինա Քեյն արդեն երկար ամիսներ է, ինչ ակտիվ գործունեություն չի ծավալում: Մի քանի ամիս է՝ նա Մոսկվայում է ապրում և գրեթե չի երևում հեռուստաէկրաններին:

Թինա Քեյն Life.panorama.am-ի հետ զրույցում բացահայտեց իր «գաղտնիքը»՝ նշելով, որ գտնվում է հղիության վերջին ամսում՝ այս ամիս կծնվի իր երկրորդ զավակը:

«Այս պահին վայելում եմ հղիությանս վերջին ամիսը: Սա աննկարագրելի երջանկություն է, մեր ընտանիքում անպատմելի զգացողություններ են տիրում»,- նշեց Թինան՝ չցանկանալով հայտնել երեխայի սեռը:

«Անկեղծ ասած, երբ ամիսներ առաջ իմացանք, որ բալիկի եմ սպասում, մի փոքր իրարամերժ զգացողություններ ունեցա, սկզբում մտածում էի, որ գուցե դեռ ժամանակը չէ, բայց կյանքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ժամանակը մենք չենք որոշում, ամեն բան Աստծո ձեռքերում է ու յուրաքանչյուր բան իր ժամանակին է լինում»,- պատմեց Թինան ու շարունակեց.
«Հիմա թե ես, թե ամուսինս և թե մեր 4.5 տարեկան աղջիկը վայելում ենք ամեն պահը ու սիրով սպասում մեր ընտանիքի նոր անդամին: Աղջիկս անդադար վազում է, համբուրում փորիկս ու անհամբեր հաշվում օրերը»:

36-ամյա արտիստը նկատեց՝ թեև սա իրեն ծանոթ երջանկություն է, սակայն ամեն բան ասես նոր լինի. «4.5 տարի է անցել, երբ առաջին անգամ մայրացա: Այն ժամանակ ավելի երիտասարդ էի, ավելի ակտիվ, ուրիշ կերպ էի մտածում, իսկ հիմա ամեն ինչ ուրիշ է: Հիմա քայլերումս ավելի ծանրակշիռ եմ, գիտեմ, թե ինձ ինչ է սպասվում ու պատրաստ եմ ամեն ինչին: Ճիշտ է, այս տարիքում այնքան էլ հեշտ չի ընթանում հղիությունը, բայց ես ուժեղ եմ ու փորձում եմ ամեն ինչ հաղթահարել»,- հավելեց նա:

Փոքրիկը կծնվի Մոսկվայում, այս հարցում Թինան իր որոշումն ունի. «Այստեղ եկել էի համերգներով, բայց հետո որոշեցինք մնալ, քան որ այստեղ հեռանկարներն ավելի մեծ են: Այս իսկ պատճառով նպատակահարմար ենք գտնում, որ փոքրիկս Մոսկվայում ծնվի»,- ընդգծեց Թինան, իսկ հարցին, թե նա իր ընտանիքի հետ մշտական բնակությա՞մբ է Մոսկվայում, նկատեց.

«Չգիտեմ, մշտական բնակությամբ եմ այստեղ, թե ոչ, բայց այս պահին ինձ այս երկրում ավելի հարմար է: Հայաստանը շատ եմ սիրում, այնտեղ ապրել եմ, արարել ու հայտնի դարձել, սակայն Հայաստանում իմ ճանապարհներին անընդհատ ճաղավանդակներ ասես առաջանան, իսկ այստեղ ոլորտն անհամեմատ մեծ է»:

Թինա Քեյը չի դադարում մտածել նաև աշխատանքի մասին. «Կփորձեմ այս տարի ավարտել առաջին ձայնասկավառակիս աշխատանքները, մնացել է մեկ երգ ընդամենը, նաև ամեն ինչ կանեմ, որպեսզի հասցնեմ ևս մեկ տեսահոլովակ նկարահանել: Նպատակներ ունեմ մուտք գործել ռուսական շոու բիզնես: Այդ ուղղությամբ առաջ եմ շարժվում հաստատ քայլերով և, կարծում եմ, հաջողություն կգրանցեմ, չէ, որ ակրոբատ երգչուհի քիչ է պատահում, իսկ ես կարող եմ երգել օդում, ջրում և ցամաքում»,- ժպիտով նշեց մեր զրուցակիցը:

Ի դեպ՝ Երևանում շարունակում է գործել «Թի Քեյ» շոու-բալետի դպրոցը. «Թեև հիմա ես այդտեղ չեմ, սակայն շարունակում է գործել իմ դպրոցը՝ ի շնորհիվ մեր հիանալի մասնագետների և սաների: Ես նոր գաղափարներ եմ նրանց առաջարկում, երեխաները մասնակցում են տարբեր մրցույթների, այնպես որ ամեն ինչ ընթանում է իր ճիշտ հունով»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ավելի մանրամասն՝ life.panorama.am



Նման նյութեր