Երեկ կայացավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ «Սելտա»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որտեղ մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց 0:1 հաշվով: Մանկունյանցիները չօգտագործեցին բազում հնարավորություններ, այդ թվում՝ շատ նպատաստավոր դիրքից վրիպեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը խաղաց 78 րոպե, որի ընթացքում կատարեց 2 հարված, մեկը՝ դիպուկ: Մխիթարյանի փոխացումների ճշգրտությունը կազմել է 65.7 տոկոս: Հայ ֆուտբոլիստը 5 անգամ խլել է գնդակը մրցակցից՝ չկատարելով ոչ մի խախտում: Իսկ Մխիթարյանի դեմ կանոնները խախտվել են 2 անգամ:
Հեղինակավոր WhoScored պարբերականը Մխիթարյանի խաղը գնահատել է 7.06՝ 10 հնարավորից:
Խաղից հետո արված քննարկումներում երկրպագուները նշում են, որ երկրորդ խաղակեսում Մխիթարյանը կերպարանափոխվեց և գրեթե չէր երևում խաղադաշտում, ինչի արդյունքում էլ տրամաբանական էր նրա փոխարինումը: Նման կարծիք են հայտնել նաև խաղը մեկնաբանող գրեթե բոլոր մեկնաբանները: Երկրպագուներից մեկը նշել է, որ գուցե Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով չպետք է գնա ընդմիջման, քանի որ ընդմիջումից հետո նրա մոտ ինչ-որ բան վստահաբար փոխվում է՝ նա կամ սկսում է շատ լավ խաղալ, կամ ընդհանրապես բացակայում է դաշտից:
Սիրարփի Աղաբաբյան