Արտադրանքի վրա տեսնելով «մանկական» բառը` մենք հաճախ մտածում ենք, որ տվյալ արտադրանքը անվտանգ է, քանի որ նախատեսված է հատուկ երեխաների նուրբ մաշկի համար: Սակայն իրականությունը լիովին այլ է: Մանկական խնամքի միջոցներից շատերի մեջ առկա են բազմաթիվ վտանգավոր նյութեր, որոնք ոչ միայն օգուտ չեն տալիս, այլ կարող են լուրջ վնասել ձեր երեխային: Միլիարդների շահույթ ստացող ընկերությունները հավաստիացնում են, որ իրենց արտադրանքը կօգնի, որ ձեր երեխան ունենա փափուկ մաշկ, այնինչ իրականում որքան քիչ նյութեր եք օգտագործում նորածնի ամենօրյա խնամքում, այնքան ավելի լավ ձեր փոքրիկի համար:
Սկսենք նրանից, որ ծնվելուց անմիջապես հետո երեխային ծննդատանը լողացնել պետք չէ: Դրական միտում է, որ Հայաստանի շատ ծննդատներում արդեն հետևում են այդ խորհրդին: Ծնվելիս նորածնի մաշկը պատված է լինում հատուկ պաշտպանիչ քսուքով, որը շատ կարևոր է երեխայի կյանքի առաջին օրերին նրան շրջակա միջավայրում առկա բակտերիաներից պաշտպանելու համար, մանավանդ որ այդ միջավայրը նրա համար նոր է, իսկ օրգանիզմը դրան սովոր չէ: Այդ պատճառով ծննդատուն գնալիս պետք չէ մի ամբողջ պայուսակ խնամքի միջոցներ տանել: Մեկ հատ որակյալ մանկական օճառը բավարար է: Որքան քիչ շամպուն, գել ու յուղ օգտագործեք ձեր երեխայի մաշկի վրա, այնքան այն ավելի առողջ կլինի:
Նորածին երեխային ցանկալի է լողացնել ամեն օր, սակայն ամեն օր օճառ ու շամպուն օգտագործել պետք չէ, քանի որ դրանք չորացնում են երեխայի նուրբ մաշկը: Բավական է յուրաքանչյուր կեղտոտելուց հետո հոսող ջրով ու մանկական որակյալ օճառով լվանալ հետույքը, իսկ գել ու շամպուն օգտագործել շաբաթական երկու անգամ: Մյուս օրերին բավական է երեխային լողացնել մաքուր ջրով` առանց լրացուցիչ խնամքի միջոցների:
Վտանգավոր նյութեր

Մասսայական արտադրության շատ խնամքի միջոցներ պարունակում են բազմաթիվ վտանգավոր տարրեր ու միացություններ: Այդ պատճառով գնելիս պետք է ուշադրություն դարձնել արտադրանքի բաղադրությանը և ընտրել բնական բաղադրիչներով խնամքի միջոցներ (օրինակ` կոկոսի, նուշի, ձիթապտղի յուղ), որոնք նաև զերծ կլինեն քիմիական բուրավետ նյութերից: Եկեք ուսումնասիրենք այն վտանգավոր նյութերը, որոնք չպետք է լինեն մանկական խնամքի միջոցներում:
Talc
Այս փոշի հանքանյութը լինում է մանկական փոշիների բաղադրության մեջ: Այն օգտագործվում է որպես չորացնող նյութ, սակայն այն քաղցկեղածին է և գրգռում է թոքերը, առաջացնում է շնչառական խնդիրներ, անգամ շնչահեղձություն: Այն պարունակում է մագնեզիումի սիլիկատի հանքային նյութեր, այդ թվում շատ վտանգավոր ասբեստը, որը ամենավտանգավոր քաղցկեղածին նյութերից է:
Մանկական փոշիները հաջողությամբ կարող եք փոխարինել սովորական օսլայով: Օրգանական ապրանքանիշերի մանկական փոշիների բաղադրության մեջ հենց օսլան է օգտագործվում (cornstarch, potato starch, rice starch):
Սինթետիկ բուրավետ նյութեր (Fragrance)
Այս բուրավետ նյութն առկա է գրեթե բոլոր կոսմետիկ միջոցներում` արտադրանքին հաճելի բույր հաղորդելու կամ արտադրանքի մեջ առկա քիմիական նյութերի սուր հոտը վերացնելու համար: Սակայն այդ բուրավետ նյութը ինքն ունի քիմիական բաղադրություն, ստացվում է նավթարդյունաբերության ու ածխահանության արդյունքում ստացված սինթետիկ քիմիական նյութերից, որի մասին արտադրողը պիտակի վրա չի էլ նշում` ամենն ընդհանրացնելով միայն Fragrance բառով: Սովորաբար սինթետիկ բուրավետ նյութեր պարունակող խնամքի միջոցները շատ սուր հոտ ունեն: Դրանք հանդիպում են մանկական տակդիրների, փոշիների, շամպունների, գելերի, օճառների, լոսիոնների մեջ, գրգռում են երեխայի մաշկը, շնչուղիները, աչքերը, առաջացնում ալերգիա, ասթմա ու էկզեմա: Եթե արտադրանքի վրա կարդում եք fragrance, perfume or parfum բառերը, թողեք այն խանութում ու հեռացեք:
Proplyene glycolԱյս նյութը նպաստում է խնամքի միջոցների մեջ առկա այլ նյութերի հեշտ ներծծմանը մաշկի ծակոտիների մեջ` լայնացնելով դրանք: Այս նյութը քաղցկեղածին է և հիմնականում առկա է մանկական թաց անձեռոցիկների մեջ: Պատկերացնելու համար, թե որքան վտանգավոր է այս նյութը, նշեմ, որ այն օգտագործվում է ինքնաթիռները թռիչքից հետո սառույցից ազատելու համար: Ուշադիր եղեք նաև, որ մանկական խնամքի միջոցների բաղադրության մեջ չլինեն polyethylene glycol (PEG) և polypropylene glycol (PPG): Մանկական խոնավ անձեռոցիկները չպետք է պարունակեն նաև alcohol, perfume, chlorine, dioxin:
Աշխատեք ընդհանրապես չօգտագործել խոնավ անձեռոցիկներ: Փոխարենը ամեն անգամ կեղտոտելուց հետո երեխայի հետույքը լվացեք հոսող ջրով կամ սրբեք խոնավ կտորով:
Ամբողջությամբ՝ merpoqrike.am