Ձյուդոյի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը
Advertisement 1000 x 90

Ձյուդոյի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական և մեծահասակների հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Այս մասին ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը: Երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրի քաղաքում: Հավաքին մասնակցում են 12 մարզիկ: Թիմը նախապատրաստվում է Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Մեծահասակները ևս նախապատրաստվում են այս մրցումներին:

Այս անգամ Եվրոպայի գավաթի խաղարկությունը կանցկացվի մայիսի 12-14-ը լիտվական Կաունաս քաղաքում: