Թրամփի դուստրը դադարեցրել է հարցազրույցը հոր հասցեին քննադատական արտահայտությունից հետո
Advertisement 1000 x 90

Թրամփի դուստրը դադարեցրել է հարցազրույցը հոր հասցեին քննադատական արտահայտությունից հետո

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան դադարեցրել է Cosmopolitan ամսագրին հարցազրույցը հոր մասին արված արտահայտությունից հետո, որը նա համարել է քննադատական

Լրագրող Փրաչի Գուպտան միլիարդատիրոջ դստեր հետ մայրության թեման շոշափելիս նրան խնդրել է մեկնաբանել 2004 թվականին Թրամփի իբր թե արած հայտարարությունն այն մասին, որ աշխատակիցների հղիությունը անհարմարություն է բիզնեսի համար, ինչպես նաև պարզել, թե փոխել է արդյոք հանրապետականն իր կարծիքը:

Իվանկա Թրամփը որպես պատասխան հայտարարել է, որ «այդ հարցում կա շատ բացասական բան»: «Չգիտեմ, իմաստ ունի այդքան շատ ժամանակ տրամադրել ձեզ հետ քննարկելու այդ թեման, եթե դուք պատրաստվում եք այդպիսի մեկնաբանություններ անել»,- ընդգծել է նախագահի թեկնածուի դուստրը:

Նա նաև կասկած է արտահայտել, թե միլիարդատերը իրոք այդպիսի արտահայտություն է արել: «Դուք ասում եք, որ նա այդպիսի հայտարարություն է արել: Ես չգիտեմ, ասել է նա արդյոք այդպիսի բան»,- ասել է Իվանկա Թրամփը:



Նման նյութեր