Takprosto.cc կայքը մի անի խորհուրդ է պատրաստել այն անձանց համար, ովքեր ցանկանում են մեկընդմիշտ թողնել ծխելը:
Օրացույցում նշեք այն օրը, երբ որոշել եք թողնել ծխելը: Նշեք նաև դրան հաջորդող 14-րդ օրը: 14 օր անց դուք դադարած կլինեք ծխել:
Մոտիվացրու ինքդ քեզ: Ցուցակ կազմիր, որը քեզ կհամոզի թողնել ծխելը՝ նվազագույն վնաս առողջությանը, գումարների խնայում:
Առաջին շաբաթվա ընթացքում, մինչև նոր կենսակերպին սովորելը, կարելի է ծխել: Սակայն այս դեպքում պարտադիր հաշվեք, թե քանի ծխախոտ եք ծխել:
Փորձեք գտնել մարդկանց, ովքեր կաջակցեն ձեզ:
Ցանկացած օր քչացրեք ծխախոտի քանակը: Ծխեք վերջին տուփը և այլևս ծխախոտ մի գնեք:
Առողջ սնունդ կերեք, շատ ջուր խմեք: Այս ամենը ձեր օրգանիզմին կօգնի վերականգնվել և հաղթահարել նիկոտինից կախվածությունը:
Հանգստացրեք ձեզ այն մտքով, որ տանջանքները շուտով կավարտվեն: Ծխախոտի փոխարեն՝ փորձեք հետաքրքիր այլ տարբերակներ:
Եթե ցանկանում եք ծխել, ապա այն փոխարինեք խնձորով: Կարող եք որպես այլընտրանք՝ ընտրել կոնֆետները:
Ձեր հաջողությունների մասին պատմեք ձեր շրջապատին:
Եթե մի քանի օր շարունակ չեք ծխել, ձեզ որևէ բանով խրախուսեք:
Եթե ցանկանում եք ծխել, խորը շունչ քաշեք, փակեք աչքերը, ձեռք տվեք ձեր գլխին, ականջներին: Փորձեք հասկանալ, թե ինչու պետք է ծխել, և կհասկանաք, որ դա անելու որևէ իմաստ չկա:
Հիշեք, թե որքան գումար եք խնայել՝ ծխախոտ չգնելով:
Հրաժարվեք, երբ ձեզ առաջարկում են ծխել:
Ֆիզիկական վարժություններ կատարեք, պարեք ռիթմիկ երաժշտության տակ:
Զբոսնեք մաքուր օդին:
Անընդհատ պատկերացրեք, թե որքան օգուտ կունենաք, եթե չծխեք:
Ճաշացանկում ավելացրեք համեմունքներ: Կիտրոնով թեյը ձեզ կարող է օգնել այն ժամանակ, երբ ցանկանում եք ծխել: