Զարմանալի է, բայց մի խումբ միլիարդատերեր անհավանական համեստ են իրենց սպառողական սովորություններում։
Ուորեն Բաֆետ։ Ունեցվածքը գնահատվում է 68,1 մլրդ դոլար։ Բաֆետին կարելի է դասել ամենահարուստ միլիարդատերերի շարքին, քանի որ նա մինչ այժմ ապրում է համեստ տանը, որը 1958թ. գնել է 31.500 դոլարով։ Նա բջջային հեռախոս չունի, սեղանից էլ բացակայում է համակարգիչը։
Բաֆետը համեստ է նաև իր սննդային նախասիրություններում, նա արագ սննդի սիրահար է։ 2014թ. բաժնետերերի ժողովի ընթացքում Բաֆետը հայտարարեց, որ իր կյանքի որակը կախված չէ եկամուտից. «Իմ կյանքը չի կարող ավելի երջանիկ լինել, քան հիմա։ Իրականում ավելի վատ կլիներ, եթե ես 5 կամ 8 տուն ունենայի։ Ես ունեմ ամենը, ինչ ինձ հարկավոր է, և ավելիի կարիք չունեմ, քանի որ ինչ-որ պահի այդ ողջ շքեղությունն այլևս իմաստ չունի»։
Մարկ Ցուկերբերգ։ Facebook-ի հիմնադրի ունեցվածքը գնահատվում է 51.5 մլրդ դոլար։ Չնայած դրան՝ Ցուկերբերգն ու նրա ընտանիքը համեստ կենսակերպ են վարում։ Ցուկերբերգն իրեն չկորցրեց, երբ հարց հնչեց, թե ինչու է նա անընդհատ նույն ջինսն ու վերնաշապիկը գնում։ «Ես իսկապես ցանկանում եմ ազատել կյանքս անպետք որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից։
Օրվա ընթացքում ցանկանում եմ կայացնել միայն այն որոշումները, որոնք Facebook-ն ավելի լավն են դարձնում»։ Հարստության ատրիբուտները երբեք չեն գրավել 32-ամյա միլիարդատիրոջը։ Ցուկերբերգն սնվում էր «Մակդոնալդսում», 2012թ. նրա հարսանիքը տեղի ունեցավ նրանց տան բակում, որն արժե 7 մլն դոլար։
Կարլոս Սլիմ Էլու։ Ունեցվածքը գնատավում է 31.6 մլրդ։ Մեքսիկայի մեծահարուստը մի առիթով նշել է, որ հարոստությունը նման է մրգատու այգու, քանի որ հարկավոր է ապահովել դրա աճը, մշտապես հոգ տանել և միայն երբեմն-երբեմն հավաքել բերքը։
Այսօր արդեն նա 76 տարեկան է, և Մեքսիկայի ամենահարուստ մարդը, բայց խուսափում է այնպիսի շքեղություններից, ինչպիսիք են անձական ինքնաթիռներն ու նավերը, և մինչև այժմ շրջում է Mercedes-Benz մակնիշի հին մեքենայով։ Նա ավելի քան 40 տարի ապրել է նույն տանը և պարբերաբար ճաշատեսակներ պատրաստել ընտանիքի համար։
Չարլի Էրգեն։ «Dish Network»-ի նախագահը մինչ այժմ ամեն օր տանը բուտերբրոդ է ուտում։
Ունեցվածքը գնահատվում է 14.4 մլրդ դոլար։ Նա նշում է, որ խնայողության արմատները գալիս են դեռ վաղ հասակից։
Ամանսիո Օրտեգա։ «Inditex»-ի հիմնադիրը 71.1 մլրդ դոլար ունեցվածք ունի և «Zara»-ի աշխատակիցների հետ ճաշում է սրճարանում։
Երկար տարիներ նա համեստ կյանքով է ապրել, հաճախ է կնոջ հետ վերադարձել իր հին բնակարան։ Նա շատ պարզ է հագնվում՝ սպիտակ վերնաշապիկ, մոխրագույն տաբատ, կապույտ պիջակ։
Ինգվար Կամպրադ։ IKEA-ի հիմնադիրը մինչ օրս ճամփորդում է էկոնոմ կլասով և հաճախ ավտոբուսով է երթևեկում։
Նրա ունեցվածքը գնահատվում է 39.3 մլրդ դոլար։ 2013թ. վերադառնալով Շվեդիա՝ նա բնակություն հաստատեց համեստ, մեկ սենյականոց գյուղական ռանչոյում։
Ազիմ Պրեմժի։ Wipro Ltd.-ի նախագահի ունեցվածքը գնահատվում է 16.6 մլրդ դոլար։ Հնդկաստանում նրան ոչինչ չի խանգարել նստել երեք անիվ ունեցող փոքրիկ մեքենան՝ օդանավակայանից տուն հասնելու համար։
Նա ճամփորդում է էկոնոմ կլասով և միշտ հիշեցնում աշխատակիցներին, որ հարկավոր է անջատել գրասենյակի լույսը։
Ջուդի Ֆոլկներ։ Epic Systems-ի հիմնադրի ունեցվածքը գնահատվում է 2.5 մլրդ դոլար։ Ըստ տվյալների՝ վերջին 15 տարիների ընթացքում նա ընդամենը 2 մեքենա է ունեցել, ամուսնու հետ 30 տարուց ավելի բնակվել է նույն տանը։ 20145թ. գրված նամակում, որում Ֆոլկները խոստանում էր իր ունեցվածքը բարեգործական նպատակներով օգտագործել, նա գրել է.
«Ես երբեք միլիարդատեր դառնալու և հարուստ ապրելու ցանկություն չեմ ունեցել»։ Նա նշել է, որ շքեղության փոխարեն՝ գումարը կծախսի, որպեսզի մյուս մարդկանց համար հասանելի լինի ուտելիքը, ջերմությունը, ապրելու վայրը, առողջապահությունն ու կրթությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը