Վիրահատությունից առաջ 33-ամյա Պեդրո Ֆրանկոն մի քանի ամիս խիստ սննդակարգ է պահպանել, որը նպատակ ուներ վիրահատությունից առաջ նվազեցնել քաշը, ինչի շնորհիվ 175 կիլոգրամ քաշ է գցել:
Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Պեդրո Ֆրանկոն ճարպալման պատճառով գամվել էր անկողնուն և վեց տարուց ավելի տնից դուրս չէր գալիս: Դրանք նաև նշել են, որ տղամարդն սկսել է կտրուկ քաշ հավաքել այն բանից հետո, երբ 17 տարեկանում լուրջ վթարի է ենթարկվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: