Lenta.ru-ի փոխանցմամբ, ռուսական էստրադայի աստղ Գրիգորի Լեպսը ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» տվյալների բազայում՝ «սև ցուցակում»:
Լեպսը «սև ցուցակում» է ներառվել Ուկրաինայի պետական սահմանի ապօրինի հատման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ղրիմը շրջափակելու քաղաքականությանն աջակցելու մեղադրանքներով:
Բանն այն է, որ Լեպսը մի քանի անգամ ելույթ է ունեցել Ղրիմում, մինչդեռ Ուկրաինայի իշխանությունները համարում են, որ առանց Կիևից համապատասխան թույլտվություն ստանալու՝ թերակղզի այցելելը համարվում է պետական սահմանի ապօրինի հատում: Ավելի վաղ «Խաղաղարար» տվյալների բազայում ներառվել են Ստաս Միխայլովի, Յուլյա Սամոյլովայի, Դիմա Բիլանի և այլ հայտնիների անունները: