Մոսկվայում մեկնարկել է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երկրորդ փուլը, որն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով:
Մրցաշարին կմասնակցեն Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Դին Լիժենը (Չինաստան), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Եվգենի Տոմաշևսկին (Ռուսաստան), Հոու Յիֆանը (Չինաստան), Սալեմ Սա լեհը (ԱՄԷ) և Ջոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):
«Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենեցել այսօր՝ մայիսի 11-ին: Խաղային օրերն են մայիսի 12-17-ը և 19-21-ը: Մայիսի 18-ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը` Երևանի ժամանակով 13:00-ին: