Անգլիայում արհեստական ինտելեկտը կօգնի ոստիկաններին
Advertisement 1000 x 90

Անգլիայում արհեստական ինտելեկտը կօգնի ոստիկաններին

 Անգլիայի հյուսիսի Դարեմ քաղաքի ոստիկանությունը գործարկում է համակարգչային ծրագիր, որն արհեստական ինտելեկտի ալգորիթմի միջոցով պետք է ոստիկաններին օգնի որոշելու, թե ում է անհրաժեշտ կալանքի տակ վերցնել, իսկ ում՝ ազատ արձակել:

Ալգորիթմը ձերբակալվածներին դասակարգում է ռիսկի աստիճանով. ինչ հավանականությամբ նրանք կարող են կրկին հանցագործություն կատարել:

Harm Assessment Risk Tool (Hart) ծրագիրը ձերբակալությունների վերաբերյալ Դարեմի ոստիկանության տվյալները «ուսումնասիրել է» հնգամյա ժամանակաշրջանում՝ 2008-ից մինչև 2012 թվականը:

Այնուհետև Դարեմի ոստիկանությունը 2013 թվականին համակարգը թեստավորել է, ինչից հետո երկու տարվա ընթացքում ուսումնասիրվել են այդ թեստավորման արդյունքները. ոստիկանները հետևել են, թե ազատ արձակվածները վերադարձել են արդյոք հանցավոր կյանքի, թե՝ ոչ:

Ինչպես պարզվել է, ալգորիթմը կարող է կանխատեսել, որ ձերբակալվածը վտանգ չի ներկայացնում դեպքերի 98 տոկոսի համար: Իսկ «բարձր ռիսկի» խմբում գտնվողներին համակարգիչը ճիշտ է բացահայտել 88 տոկոս կազմող դեպքերում:

Ծրագրի փորձարկումների ընթացքում ոստիկանները հետևել են Hart-ի եզրակացություններին, բայց ալգորիթմի վճիռը չի ազդել կալանման մասին որոշման վրա, ասում է Շինա Էրվինը Դարեմի ոստիկանությունից:

«Ես կարծում եմ, որ առաջիկա երկու կամ երեք ամսվա ընթացքում մենք, ամենայն հավանականությամբ, այս ծրագիրը կներկայացնենք որպես օգնություն որոշումներ ընդունող ոստիկաններին»,- ասել նա BBC-ին տված հարցազրույցում:

 



Նման նյութեր