Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը. որ երկրներից են նրանք այցելել և ինչ նպատակներով
Advertisement 1000 x 90

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը. որ երկրներից են նրանք այցելել և ինչ նպատակներով

2016 թվականին Արցախ են այցելել 13 հազար 960 զբոսաշրջիկ` 80 երկրից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարի Արցախ էր այցելել 16 հազար 589 զբոսաշրջիկ` 78 երկրից:

Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը բավականին դիվերսիֆիկացված է։ 2016 թվականին Արցախ ամենից շատ այցելել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ 6178 մարդ կամ զբոսաշրջիկների ընդհանուր թվի 44,3 տոկոսը։ ԱՄՆ-ից Արցախ են այցելել 1479 զբոսաշրջիկ կամ 10,6 տոկոս, Իրանից՝ 737 կամ 5,3 տոկոս, Ֆրանսիայից՝ 668 կամ 4,8 տոկոս։ Առաջին տասնյակի մեջ են մտնում նաև Գերմանիան, Լիբանանը, Ուկրաինան, Կանադան և Չինաստանը։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականին Արցախ այցելած միջազգային զբոսաշրջիկների 91 տոկոսը (12 հազար 784 մարդ) եկել են հանգստի և ժամանցի նպատակով։

1162 հոգի ժամանել են գործնական նպատակներով։ Կան նաև կրթության նպատակով Արցախ այցելողներ՝ 14 հոգի (այդ թվում՝ Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքացիներ)։

2000-ականների կեսերից սկսած Արցախ այցելող միջազգային զբոսաշրջիկների թիվը սկսեց կայուն աճել` տարեկան միջինը 5 հազար զբոսաշրջիկից հասնելով 15-16 հազարի: 2007 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմում էր 4 հազար 683, 2008-ին` 5368, 2009-ին` 5546, 2010-ին` 7922, 2011-ին` 11 հազար 362, 2012-ին` 15 հազար 566, իսկ  2013-ին 16 հազար 317: 2013 թվականից հետո զբոսաշրջիկների թիվը մեկ նվազել է, մեկ ավելացել։ 2014 թվականին Արցախ էր այցելել 14 հազար 375, իսկ 2015-ին` 16 հազար 589 զբոսաշրջիկ:

2017 թվականի առաջին եռամսյակում Արցախ է այցելել 1076 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 969-ի դիմաց:

Վերջին տարիներին Արցախում կայուն կերպով աճել է նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը։ 2011 թվականին Արցախում գործում էր 31 հյուրանոց, իսկ 2016 թվականին՝ 44 հազար: