Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությանը պատրաստվում են անհատապես. պարզաբանում է Գաբրիել Սարգսյան
Advertisement 1000 x 90

Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությանը պատրաստվում են անհատապես. պարզաբանում է Գաբրիել Սարգսյան

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնության նախապատրաստվում է անձնական մարզումներով: Այս մասին ասաց Սարգսյանը:

«Հավաքական թիմի հետ Ծաղկաձորում մարզումների էինք, սակայն վերջացրեցին և անձնապես ենք նախապատրաստվում Եվրոպայի առաջնությանը: Հույս ունեմ, որ հաջող ելույթ կունենամ Եվրոպայի առաջնությունում, քանի որ այն հն արավորություն է տալիս հետագայում աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար»,- ասաց Սարգսյանը:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 29-ից հունիսի 11-ը տեղի կունենա Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը:

Մրցաշարում Հայաստանը կներկայացնի 18 շախմատիստ. Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, միջազգային վարպետներ Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայե լյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը և Հովհաննես Հակոբյանը: