Թենիսի Մադրիդի «Մաստես» մրցաշարի կիսաեզրափակչում կմրցեն աշխարհի 2-րդ և 4-րդ ռակետները՝ Ռաֆայել Նադալը և Նովակ Ջոկովիչը:
Քառորդ եզրափակիչում Նադալը 6:7, 2:6 հաշվով գերազանցել է Բելգիան ներկայացնող Դավիդ Գոֆենին: Ջոկովիչի մրցակիցը` Կեի Նիսիկորին հրաժարվել է մրցախաղից վնասվածքի պատճառով:
Մայիսի 13-ին կայանալիք կիսաեզրափակչի մյուս խաղում կմրցեն Պաբլո Կուևասը և Դոմինիկ Տիմը:
Եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին: