Falcon 9-ով ուղեծիր դուրս բերված արբանյակն ինքնաթիռները կապահովի Wi-Fi ցանցով
Advertisement 1000 x 90

Falcon 9-ով ուղեծիր դուրս բերված արբանյակն ինքնաթիռները կապահովի Wi-Fi ցանցով

Իլոն Մասքի SpaceX մասնավոր ընկերության Falcon 9 տանող հրթիռը հաջողությամբ մեկնարկել է Քանավերալի հրվանդանից (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ): Արձակման ուղիղ հեռարձակումը տրվել է կազմակերպության Twitter-ում:

Հրթիռն ուղեծիր է դուրս բերել Inmarsat-5 F4 հաղորդակցական արբանյակը, որը պետք է Համացանց լայնաշերտ մուտք ապահովի ինքնաթիռների և ծովային նավերի ուղևորների համար:

Ապարատն ստեղծել է Միացյալ Նահանգների Boeing ընկերությունը, այն շարքում չորրորդն է ու վերջինը: Դրանով ավարտվում է Global Xpress գլոբալ արբանյակային կապի կազմավորումը: Արբանյակի ծառայության ակնկալվող ժամկետը 15 տարի է: