Թուրքական օդուժը խախտել է Հունաստանի օդային սահմանը
Advertisement 1000 x 90

Թուրքական օդուժը խախտել է Հունաստանի օդային սահմանը

Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիային պատկանող 44 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ մայիսի 15-ին Էգեյան ծովում խախտել են Հունաստանի օդային սահմանը: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Թուրքական օդուժի կողմից սահմանը խախտելու մասին լուրերի տարածումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը: Նախարարությունը տեղի ունեցածը համարել է միջազգային իրավունքի լրջագույն խախտում: «Երևում է, որ Թուրքիայում կան մի շարք ուժեր, որոնք դեմ են երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին»,- ասվում է հայտարարության մեջ:



Նման նյութեր