Արաքս գետը վարարել է
Advertisement 1000 x 90

Արաքս գետը վարարել է

Մայիսի 16-ին, ժամը 11:36-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում Արաքս գետի վարարման հետևանքով վնասվել է ափապաշտպան պատնեշը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի կրտսեր հրահանգչին և ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի օպերատիվ հերթապահին, ով հաղորդեց, որ գետի ափապաշտպան շերտից ողողվել է մոտ 50 մ հատված. գետում ջրի մակարդակը նվազել է, հետագա ողողվելու վտանգ չկա:

Իրավիճակը գնահատելու նպատակով (Բագարան և Երվանդաշատ գյուղեր, Արաքս գետի ափամերձ տարածքներ) դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս. թ. մայիսի 15-ին, ժամը 16:00-ի սահմաներում սահմանային սյունից մոտ 200 մ դեպի մյուս սահմանային սյունը գետը ողողել է ափապատնեշը (մոտ 20 մ):

Համապատասխան մարմինների կողմից տարածքի ափապատնեշի ամրացման աշխատանքներ չեն իրականացվել:

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը