Բիչախչյանը` Արևելյան Եվրոպայի լավագույն 20 երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում
Advertisement 1000 x 90

Բիչախչյանը` Արևելյան Եվրոպայի լավագույն 20 երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում

Գյումրիի «Շիրակի» և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հոլանդական «voetbalzone.nl» կայքի վարկածով ընդգրկվել է Արևելյան Եվրոպայի լավագույն 20 երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում:

Ամբողջական ցուցակն ունի հետևյալ տեսքը.

Վահան Բիչախչյան («Շիրակ», 17 տարեկան), Ալեքսեյ Միրանչուկ («Լոկոմոտիվ» Մոսկվա, 21), Վյաչեսլավ Պոդբերյոզկին («Կրասնոդար», 24), Վիկտոր Կովալենկո («Շախտյոր» Դոնեցկ, 21), Նիկոլա Միլենկովիչ («Պարտիզան», 19), Էնիս Բարդհի («Ույպեշտ», 21), Կժիժտով Պիատեկ («Կրակովիա», 21), Անդրեյ Իվան («Ունիվերսիտետյա Կրայովա», 20), Դավիդ Կովանկի («Լեխ», 20), Նեդին Հաջիչ («Սարաևո», 18), Լուկա Ձախովիչ («Մարիբոր», 21), Անտե Չորիչ («Դինամո» Զագրեբ, 20), Ֆիլիպ Բենկովիչ («Դինամո» Զագրեբ, 19), Բեսար Իսենի («Սկոպյե», 20), Հարիս Դուլյևիչ («Սարաևո», 23), Կրիշտիան Ֆիլիպովիչ («Սիլեքս», 20), Վյաչեսլավ Կարավաև («Սպարտա» Պրահա, 21), Միրոսլավ Կաչեր («Ժիլինա», 21), Պավել Սավիցկի («Նեման», 22), Գեորգի Կարաիշվիլի («Սաբուրթալո», 20):

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վահան Բիչախչյանը մասնակցել է «Շիրակի» 24 հանդիպման, դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

armsport.am