Նյու Յորքում ավտոմեքենայով բազմության մեջ մխրճված վարորդը «ձայներ է լսել»
Advertisement 1000 x 90

Նյու Յորքում ավտոմեքենայով բազմության մեջ մխրճված վարորդը «ձայներ է լսել»

Նյու Յորքում ավտոմեքենայով բազմության մեջ մխրճված վարորդը ոստիկաններին պատմել է, թե «ձայներ էր լսում» և կարծում էր՝ կմեռնի: Մայիսի 19-ին այս մասին հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով կառավարական մարմինների երկու աղբյուր:

Փորձաքննությունը 26-ամյա նախկին զինվորական Ռիչարդ Ռոխասի օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերել, ներկայում  ստուգում են նրա կողմից թմրադեղերի հնարավոր գործածումը:

Ռոխասն արդեն հայտնի է ոստիկաններին: 2008 և 2015 թվականներին նրան ձերբակալել են անսթափ վիճարում ավտոմեքենա վարելու համար: Մեկ շաբաթ առաջ նա ձերբակալվել էր այն բանից հետո, երբ դանակով սպառնացել էր նոտարին՝ հայտարարելով, թե վերջինս գողացել է իր ինքնությունը:

Մայիսի 18-ի ցերեկը տղամարդը կարմիր Honda-ով մխրճվել է մարդկանց բազմության մեջ Թայմս սքվերում: Միջադեպը տեղի է ունեցել 45-րդ փողոցի և Բրոդվեյի հատման վայրում: Ականատեսները հայտարարել են, որ վարորդը գործել է դիտավորյալ կերպով: Նրանց խոսքով՝ ավտոմոբիլն ընթացել է երթևեկությանը հակառակ և մայթով՝ խփելով-վայր գցելով հետիոտներին: Միջադեպի հետևանքով զոհվել է 18-ամյա մի աղջիկ, ևս 22 մարդ տուժել է:

Այն բանից հետո, երբ ավտոմեքանան կանգ է առել, Ռոխասը դուրս է թռել այնտեղից և փորձել փախչել, բայց վկաները բռնել և կապկպել են նրան:

Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ իշխանությունները պատահարն ահաբեկչական գործողություն չեն համարում:

 



Նման նյութեր