TED կոնֆերանսի ժամանակ հայտնի ձեռնարկատեր Էլոն Մասկն իր ելույթում ներկայացրել է իր տեսլականները և մտորումները, որոնք միջազգային մամուլը որակեց՝ որպես խորհուրդ, որն անհրաժեշտ է բոլորին:
Անընդհատ շարժվեք առաջ
Խոսելով տիեզերական հետազոտությունների մասին՝ Մասկը նշեց, թե ինչո՞ւ է այդքան շատ գումար ներդրել SpaceX նախագծում: Այս նախագիծը շատերը համարում են Մասկի հերթական քմահաճույքը:
«Մարդիկ սխալվում են, երբ մտածում են, որ տեխնոլոգիաները կատարելագործվում են մեխանիկորեն,- ասել է Մասկը, և ավելացրել,- դա այդպես չէ: Տեխնոլոգիաները կատարելագործում են միայն այն դեպքում, երբ մարդիկ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի դրանք դարձնեն ավելի լավը: Հիշեք հին քաղաքակրթությունները: Հին եգիպտացիները կառուցեցին բուրգերը, բայց հետո մոռացան, թե ինչպես են դա արել»:
Այս խորհուրդը կարելի է ընդհանրացնել մեկ նախադասությամբ.
«Պրոգրեսի բացակայությունը ռեգրեսն է, այնպես որ, միշտ շարժվեք առաջ»:
Ինչո՞ւ է այս խորհուրդն այդքան կարևոր
Կապ չունի, թե որ ոլորտում եք աշխատում, բոլոր դեպքում պետք է անընդհատ առաջ շարժվել: Իհարկե, սա չի նշանակում, որ դուք երբեք չեք բախվելու խնդիրների կամ հետքայլ չեք գրանցելու: Դրանից ոչ ոք երաշխավորված չէ: Սակայն, պարտությունները տալիս են հսկայական փորձ և օգնում են շատ բան սովորել:
Մասկի խորհուրդն ընդունելու և անընդհատ առաջ շարժվելու համար պետք է մի քանի քայլ կատարել.
- Մի կենտրոնացեք ձեր սխալների վրա: Քաղեք դրանից դաս, հասկացեք ձեր սխալները, որոնք այլևս չեք կրկնի:
- Ձեր առջև դրեք նոր նպատակներ, հատկապես՝ այն դեպքում, երբ հասել եք ինչ-որ հաջողության:
- Մի մտածեք, թե դուք առանց այն էլ ամեն ինչ գիտեք: Անընդհատ սովորեք և կատարելագործվեք:
- Երբեք մի հանձնվեք: Երբե՛ք:
Սիրարփի Աղաբաբյան