Մարկ Ցուկերբերգի հուզիչ գրառումը՝ կնոջը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարկ Ցուկերբերգի հուզիչ գրառումը՝ կնոջը

Այսօր ես ու կինս՝ Պրիսցիլան, նշում ենք մեր ամուսնության 5-ամյակը, ու այդ կապակցությամբ ուզում եմ մի հետաքրքիր պատմություն պատմել։

Երեկ լրացավ Facebook-ի IPO-ի (նախնական հրապարակային առաջարկ) 5 տարին։ Հիմա հավանաբար մտածում եք՝ ո՞վ է գժվել՝ IPO-ի հաջորդ օրը ամուսնանալ։ Ինչ խոսք, լավ հարց է։

Պրիսցիլան ու ես չէինք ուզում շատ մարդ իմանար ամուսնության մասին, հետևաբար որոշեցինք անակնկալ անել մեր ընկերների համար ու այն անցկացնել մեր տան ետևի բակում։ Մեր ընկերներին ու ընտանիքի անդամներին նամակներ ուղարկեցի՝ ասելով, որ ուզում եմ անակնալ խնջույք կազմակերպել Պրիսցիլայի համար, որ նշենք նրա՝ բժշկական համալսարանը հաջողությամբ ավարտելը։ Նրանք հավատացին, որ դա անակնկալ է Պրիսցիլայի համար, ու ոչ մեկի ոչինչ չասացին։ Երբ հյուրերն արդեն մեր տանն էին, ես հայտնեցի նրանց, որ մենք ամուսնանում ենք։ Հիանալի օր էր։

Այս ամենի միակ վատ կողմն այն եղավ, որ մեր գլխավոր ֆինանսական տնօրենը, ով զբաղվում էր նախնական օֆերտայի՝ IPO-ի հարցերով, չգիտեր, որ մենք ամուսնանում էինք։ Բանն այն է, որ երբ ես սկզբում անակնկալ հարսանիքի օր էի նշանակում, ես չգիտեի՝ երբ մեր IPO-ն պատրաստ կլինի։

Լավ հիշում եմ այն օրը, երբ Դեյվիդը՝ մեր ֆինանսական տնօրենը, հայտնեց ինձ, որ այն կկայանա մայիսի 18-ին։ Ես շոկի մեջ էի։ Փակեցի դուռն ու Դեյվիդին հարցրի՝ հնարավոր չէ՞ այն մի քանի օր շուտ անել։ Նա ասաց, որ չի հասցնի այն պատրաստել։ Այդ ժամանակ էլ հարցրի՝ արդյոք հնարավոր չէ՞ այն տեղափոխել մի շաբաթ հետո, բայց նա ասաց, որ ոչինչ հնարավոր չէ անել. օրը մայիսի 18-ն է։ Ահա այսպես էլ մեր IPO-ն կայացավ մեր հարսանիքի նախորդ օրը։

Հարսանիքն իսկապես ստացված էր, բայց, ինչպես գիտեք, մեր IPO-ն այդքան էլ բարեհաջող չէր։ Պրիսցիլան ու ես մեկնեցինք մեղրամսի, բայց ես ուզում էի իմ թիմի հետ լինել դժվարությունների պահին, այդ պատճառով էլ մի քանի օր շուտ վերադարձանք։ Փոխարենը ես Պրիսցիլային խոստացա, որ ամեն տարի մենք կմեկնենք մեղրամսի ու կնշենք մեր ամուսնությունը։ Ու այդպես էլ եղավ։ Մի քանի տարի մեկնել ենք Ճապոնիա ու Ֆրանսիա։ Այս տարի ճանապարհորդելու ենք Միացյալ Նահանգներում, մեղրամիսը կանցկացնենք Մենում։ Ամուսնության ընթացքում ես մի բան եմ սովորել. միասին տարբեր տեղեր բացահայտելը ժամանակի հետ է՛լ ավելի հետաքրքիր է դառնում։

Պրիսցիլա՛, մեզ ամուսնության հիանալի 6-ամյակ ու ապագայի ավելի լավ ծրագրեր։

blognews.am