Marketium.ru կայքը գրում է, որ հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում նշաններին, որոնք ուղարկում է օրգանիզմը։ Կայքը ներկայացրել է 10 նշան, որոնք չի կարելի արհամարհել։
Կոշտացում մաշկի տակ։ Կրծքում կոշտացումը կարելի է նկատել վաղ շրջանում, եթե պարբերաբար ստուգեք ինքներդ ձեզ։ Կարևոր է ֆիքսել մաշկի կառուցվածքի ցանկացած փոփոխություն։
Մաշկի քոր։ Իմունային համակարգը քաղցկեղն ընկալում է՝ որպես օտար բան և «հարձակում գործում»։ Այդ պատճառով մեծանում է արյան հոսքն ախտահարված հատված։ Այդ հատվածում կարելի է նկատել կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, քոր։
Չապաքինվող վերքեր։ Եթե քերծվածքներն ու կտրվածքները երկար ժամանակ չեն ապաքինվում, խնդիրը կարող է լինել քաղցկեղը կամ այլ լուրջ հիվանդություն։ Պարտադիր արյան հետազոտություն անցեք՝ թույլ իմունիտետի պատճառը պարզելու համար։
Վերքեր և դուրս տված հատվածներ լեզվին և բերանում։ Բերանի խոռոչի և կոկորդի ցանկացած փոփոխություն պետք է անհանգստացնի։ Դիմեք մասնագետի՝ դրանց առաջացման պատճառը հասկանալու համար։
Խնդիրներ կուլ տալու հետ, ախորժակի կորուստ։ Այն ամենը, ինչը զգալիորեն խանգարում է նյութափոխանակությանը, պետք է անհանգստացնի։ Առաջին հերթին՝ նյութափոխանակության հետ կապված խնդիրների պատճառով օրգանիզմը չի կարողանում ստանալ օգտակար նյութերը։ Արդյունքում՝ խանգարվում է իմունային համակարգը, օրգանիզմին չի բավարարում վիտամինների և միկրոէլեմենտների քանակը, ինչը բացասաբար է ազդում օրգանիզմի բոլոր գործառույթների վրա։
Փոփոխություններ աղիների աշխատանքում։ Հարկավոր է անհանգստանալ, եթե աղիները երկու օրից ավելի չեն գործում։ Աղիների դատարկման ընթացքում ցավի առկայության, շատ մուգ կամ շատ բաց գույնի, արյան առկայության, փորկապության, դիաերայի դեպքում հարկավոր է հասկանալ, թե ինչն է խնդիրը։
Միզարձակման փոփոխություններ։ Ցանկացած փոփոխության պետք է ուշադրություն դարձնել։
Արյուն։ Եթե արյունը դաշտանային ցիկլի ընթացքում չի նկատվում, ապա հարկավոր է անհապաղ հետազոտվել։
Ձայնի փոփոխություններ։ Քաղցկեղը կարող է հանգեցնել ձայնի տոնայնության փոփոխությունների։
Հազ։ Քաղցկեղի մի շարք տեսակներ կարող են հազ առաջացնել, որը հնարավոր չէ բացատրել այլ հիվանդություններով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը