Երբեմն ամենապարզ բաղադրիչներից կարելի է պատրաստել առողջության համար բավական օգտակար միջոց։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ մեղրի և կաթի համադրությունը կարող է շատ օգտակար լինել։
Լավ քուն
Կաթի մեջ մի փոքր մեղր ավելացրեք և օգտագործեք քնելուց առաջ։ Արդեն մի քանի օր անց կզգաք արդյունքը։
Դիմացկունություն
2 թեյի գդալ մեղրով կաթ խմելու դեպքում կարող եք ողջ օրվա ընթացքում բարձրացնել դիմացկունությունը։ Կաթը սպիտակուցներ է պարունակում, իսկ մեղրը՝ ածխաջրեր։
Դանդաղեցնում է ծերացման ընթացքը
Մեղրն ու կաթը դրական ազդեցություն են ունենում ոչ միայն մաշկի, այլև ողջ օրգանիզմի վրա։
Հակաբակտերիալ միջոց
Հետազոտությունները ցույց են տվել, որ մեղրի ու կաթի համադրությունը սպանում է ստաֆիլոկոկը։
Նյութափոխանակություն
Այս համադրությունը կօգնի փորկապության, որովայնի փքվածության և աղիքային հիվանդությունների դեպքում։
Շնչառական օրգանների հիվանդություններ
Տաք կաթն ու մեղրը հրաշալի դեղամիջոց են՝ մրսածության և հազի բուժման համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը