Հայ երգիչների համերգը նվիրված Շառլ Ազնավուրի 93–ամյակին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ երգիչների համերգը նվիրված Շառլ Ազնավուրի 93–ամյակին

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում երեկ՝ մայիսի 22-ին, համերգ էր կազմակերպվել լեգենդար ֆրանսահայ շանսոնյե, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող ու դերասան Շառլ Ազնավուրի 93–ամյակի առթիվ։ Հայկ Պետրոսյանը, Արամոն, Սոնա Ռուբենյանը, Բորյա Եգանյանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը, Էդգար Խաչատրյանը, Տիգրան Սուջյանը, Kami Friends Project–ը և Beatman–ը համերգին կատարեցին շանսոնյեի ստեղծագործությունները, ինչպես նաև կատարեցին ստեղծագործություններ իրենց երգացանկից։

Tert.am Life–ի հետ զրույցում Հայկ Պետրոսյանը նշել է, որ Շառլ Ազնավուրի արվեստը մեծ ազդեցություն ունի իր վրա։

«Շառլ Ազնավուրը իմ ամենասիրելի երգիչներից է։ Նա հանճարեղ արտիստ է։ Նրա արվեստն ինձ վրա շատ մեծ ազդեցություն ունի։ Որպես մարդ էլ նա ինձ համար մեծ օրինակ է։ իրենից կարելի է սովորել, թե ինչպես հաղթահարել դժվարությունները, ինչպես հարթել ուղին, որքան էլ քեզ ասեն ոչ,  համառորեն պայքարել նպատակի համար։ Իսկապես, նա մեծ ուսուցիչ է»,– ասաց Հայկը։

Համերգային ծրագրին Հայկը և Սոնա Ռուբենյանը զուգերգով ներկայացրին Formidable երգը։ Սոնան կատարեց նաև Вечная любовь երգը 3 լեզուներով` ռուսերեն, ֆրանսերեն և հայերեն։

«Ազնավուրի բոլոր երգերը կարելի է երգել։ Դրանք  երգչին տալիս են այն զգացողությունը, որն  օգնում է քեզ զգալ երգիչ, քանի որ այնտեղ կա և՛ պոեզիա, և՛ մեղեդային շատ գեղեցիկ գիծ` ամեն–ամեն ինչ։ Մեծ պատիվ է ինձ համար ներկայանալ նրա ծննդյան տոնին նվիրված համերգին»,– եզրափակեց Սոնան։

Ամբողջությամբ՝ life.tert.am