Վախճանվել է Ստալինի թոռը՝ Ալեքսանդր Բուրդոնսկին
Advertisement 1000 x 90

Վախճանվել է Ստալինի թոռը՝ Ալեքսանդր Բուրդոնսկին

Ծանր հիվանդությունից հետո մայիսի 23-ի երեկոյան հիվանդանոցում վախճանվել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում, որտեղ նա աշխատում էր: «Ալեքսանդր Բուրդոնսկին վախճանվել է կյանքի 76-րդ տարում: Նրա հետ հրաժեշտը կկայանա թատրոնում, քաղաքացիական հոգեհանգստի և հուղարկավորության ժամանակը հայտնի կդառնան ավելի ուշ»,- ասել է թատրոնի ներկայացուցիչը: Ալեքսանդր Բուրդոնսկին խորհրդային և ռուս բեմադրող ռեժիսոր է, ՌԴ ժողովրդական արտիստ (1996 թ.): Նա ավիացիայի գեներալ-լեյտենանտ Վասիլի Ստալինի ավագ որդին է: