Վերագործարկվել է ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի կայքէջը
Advertisement 1000 x 90

Վերագործարկվել է ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի կայքէջը

ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերագործարկել է իր կայքէջը՝ http://justexpert.am-ը: Էլեկտրոնային հարթակում քաղաքացին կարող է ծանոթանալ Փորձագիտական կենտրոնում կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, կենտրոնի կառուցվածքին, ստորաբաժանմուների կողմից իրականացվող փորձաքրեագիտական խնդիրներին, ձեռնարկատիրական գործունեության շրջանակում հանրությանը մատուցվող փորձագիտական ծառայությունների տեսակներին և գներին, փորձագետի գործունեությանը վերաբերող ՀՀ օրենսդրությանը, կենտրոնի գործառույթներին և նպատակներին, ինչպես նաև կազմակերպության գործունեությանը և նորություններին:

Կայքի նորարարություններից է «հարց փորձագետին» բաժինը, որի միջոցով կայքի այցելուն փորձագիտական աշխատանքին վերաբերող իրեն հուզող հարցերի վերաբերյալ կարող է առցանց եղանակով խորհրդատվություն ստանալ: