Մանչեսթրում նույնպիսի ռումբ են պայթեցրել, ինչ և Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչության ժամանակ
Advertisement 1000 x 90

Մանչեսթրում նույնպիսի ռումբ են պայթեցրել, ինչ և Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչության ժամանակ

Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ օգտագործվել է նույն պայթանյութը, ինչ և 2015 թվականին Փարիզում և 2016 թվականին Բրյուսելում կատարված գրոհների ընթացքում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Մայքլ Մակքոլին:

Մակքոլը նշել է, որ, դատելով ըստ այս պահին առկա վկայությունների, «մենք գործ ունենք ոչ միայնակ գայլի իրադրության հետ»: Կոնգրեսականը հայտարարել է «ահաբեկիչների բջիջ-ցանցի» առկայության մասին, որը «գտնվում է «Իսլամական պետության» ազդեցության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր