Թուրքիայի Մանիսա նահանգի զորամասերից մեկում սննդային թունավորման հետևանքով տուժածների թիվը հասել է 1046-ի, մեկ զինվոր մահացել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Այս պահին բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակում են 217 զինվոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է:
Նախատեսվում է մահացած զինվորի դիահերթում իրականացնել՝ պարզելու մահվան պատճառը: