Բելգիայի թագավորական ընտանիքը խստորեն դատապարտել է արագ սննդի ցանցի՝ Burger King-ի վերջին գովազդը, որը, ըստ ընտանիքի, վիրավորում է Ֆիլիպ թագավորի արժանապատվությունը:
Burger King-ը, որը հունիսի վերջին պետք է սկսի աշխատել Բելգիայում, բելգիացիներին առաջարկել է ընտրել Ֆիլիպ թագավորի և սննդի ցանցի խորհրդանիշի՝ «բուրգերների թագավորի» միջև:
Ընդ որում, եթե օգտատերը ընտրում է Բելգիայի թագավորին, համակարգը փորձում է հստակեցնել՝ արդյոք նա վստահ է իր ընտրության մեջ:
«Դուք համոզվա՞ծ եք: Չէ որ նա ձեզ համար կարտոֆիլի ֆրի չի պատրաստելու»,- ասվում է հայտարարության մեջ:
«Մենք դատապարտում ենք այս արարքը: Այն կոմերցիոն նպատակ ունի, մենք դա թույլ չենք տա»,- թագավորական ընտանիքի ներկայացուցչին ցիտում է BBC-ն: