Հայ ջրացատկորդները նվաճել են արծաթե մեդալ Մադրիդում անցկացված Գրան Պրիի խաղարկությունում
Advertisement 1000 x 90

Հայ ջրացատկորդները նվաճել են արծաթե մեդալ Մադրիդում անցկացված Գրան Պրիի խաղարկությունում

Հայաստանի  ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները հաջող են հանդես եկել Մադրիդի մրցաշարում:

Զույգը 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ Գրան Պրիի խաղարկության արծաթե մեդալակիր: Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-28-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:

Հարությունյան եղբայրները ապրիլին մասնակցել էին Ուկրաինայի բաց առաջնությանը և նույն ձևում գրավել 3-րդ տեղը: