Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Նովակ Ջոկովիչը դուրս է եկել մրցաշարի երկրորդ փուլ` 3 սեթերում հաղթելով իսպանացի Մարսել Գրանոլյերսին` 6:3, 6:4, 6:2:
Պայքարը տևել է 2 ժամ 27 րոպե: Երկրորդ շրջանում Ջոկովիչն ուժերը կչափի պորտուգալացի Ժոաո Սուոսայի հետ, ով ուժեղ էր գտնվել սերբ Յանկո Տիպսարևիչից:
Ռաֆայել Նադալն առաջին շրջանում հաղթեց ֆրանսիացի Բենուա Պերին 6:1, 6:4, 6:1 հաշվով: Վերջինս երկրորդ շրջանում կմրցի հոլանդացի Ռոբին Հասեի հետ:
armsport.am