Դա 28-ամյա ռմբարկուի պահանջածից քիչ է:
«Արսենալը» փորձեր է ձեռնարկում բոլոր ուժերով Ալեքսիս Սանչեսին թիմում պահելու համար: Զինագործների նոր առաջարկը կազմում է շաբաթական 300 հազար եվրո, որը, սակայն, ավելի քիչ է, քան ֆուտբոլիստի պահանջած 350 հազարը: «Արսենալը» հույս ունի բոնուսների հաշվին ծածկել չբավարարող մասը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բանակցությունների հաջորդ ռաունդը կսկսվի Անգլիայի գավաթի «Չելսիի» դեմ խաղից հետո:
Սանչեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին», «Յուվենթուսը» և ՊՍԺ-ն:
Ալեքսիսն «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից:
2016-17թթ. մրցաշրջանում չիլիացին անցկացրած 50 պաշտոնական խաղերում դարձել է 29 գոլի և 19 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը