Այս տեսանյութում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոշտ արտահայտում է իր վերաբերմունքը Ուկրաինայի Արդարադատության նախարար Պավել Պետրենկոյին:
Ըստ korrespondent.net-ի, սկանդալը ծագել է Ուկրաինայում Սաակաշվիլիի քաղաքական կուսակցության պաշտոնական գրանցման համար ստեղծվող խոչընդոտների պատճառների մասին զրույցի ժամանակ: Օդեսայի նախկին նահանգապետի խոսքով՝ արդարադատության նախարարը մերժել է գրանցել նրա կուսակցությունը, ընդ որում՝ գրանցելով «Միխայիլ Սաակաշվիլիի դաշինք» անվանումով քաղաքական ուժը՝ մեկ այլ անձի անունով, որը դրա համար հատուկ փոխել է իր անունը: Պետրենկոն իր հերթին հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Սահակաշվիլին կուսակցության անվանափոխման վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել:
Տեսանյութը՝ storeall youtube-յան ալիքի