Մխիթարյանի գոլը հավակնում է դառնալ ՄՅՈւ-ի մայիսի լավագույն գոլը
Advertisement 1000 x 90

Մխիթարյանի գոլը հավակնում է դառնալ ՄՅՈւ-ի մայիսի լավագույն գոլը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքում հարցում է անցկացնում` պարզելու մայիսի լավագույն գոլը պարզելու համար:

Հավակնորդների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել հոլանդական «Այաքսի» հետ խաղում:

Ներկա պահին առաջատարը Ջոշ Հարոպն է` 589 ձայնով: Մխիթարյանը երկրորդ տեղում է (419 ձայն):

armsport.am