Գեներալ Մանվելի որդին թեկնածու բառը ուղղագրական սխալով է գրել
Advertisement 1000 x 90

Գեներալ Մանվելի որդին թեկնածու բառը ուղղագրական սխալով է գրել

Էջմիածին քաղաքում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունների ընթացքում, ինչպես հայտնի է, կրկին Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Կարեն Մանվելի Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Կարեն Գրիգորյանը ստացել է 10 հազար 587 քվե, նրա մրցակից Արթուր Թումանյանը` 3 հազար 651, իսկ Արթուր Խաչատրյանը` 504 քվե:

14429360_10207703849138455_572135530_n

Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 44 հազար 489: Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 16  հազար 45: Անվավեր է ճանաչվել 1 192 քվեաթերթիկ:

Ի դեպ,  Էջմիածին քաղաքի ավագանու ընտրացուցակում 6-րդ տեղն էր զբաղեցնում գեներալի մյուս որդին՝ Արման Գրիգորյանը:

14389064_10207703849098454_1661966643_n

Ֆեյսբուքի օգտատերերը նրա գովազդային բուկլետներում հայտնաբերել են ուղղագրական կոպիտ սխալ. Արման Գրիգորյանը թեկնածու բառը գրել էր «թեքնածու»՝ ք-ով: «Բախտներս բերել է, որ ավագանու թեՔնածու է, այլ ոչ թե պատմափիլիսոփայության»,-գել է Կարպիս Փաշոյանը:

14409066_10207703849018452_1458067414_n



Նման նյութեր