Բեյլորի Բժշկական քոլեջի և Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները մկների ուղեղի բջիջներում գեն են հայտնաբերել, որը նպաստում է ճարպակալմանը: Այդ գենի անջատումը կօգնի ազատվել ավելորդ քաշից: Ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգը փոխում է ուղեղի ակտիվությունը, ինչի արդյունքում մեծանում է օրգանիզմի ճարպակալման հակումը: Սակայն հայտնի չէր, թե դա ինչպես է տեղի ունենում:
Գիտնականներն ուսումնասիրել են Rap1 գենի ակտիվությունը մկների օրգանիզմի մի քանի մասում, այդ թվում` գլխուղեղում: Rap1-ը մասնակցում է հիշողության ձևավորմանը և ուսումնառության գործընթացին, սակայն հետազոտողներին հետաքրքրել է նրա դերը էներգետիկական հաշվեկշռի ապահովման գործում: Կենդանիների մի խմբի մոտ դրանք արգելափակել են գենի ակտիվությունը հիպոտալամուսում գտնվող նեյրոնների խմբում` ուղեղի այն հատվածի, որը վերահսկում է օրգանիզմի հորմոնային և նյարդային համակարգերի միջև փոխազդեցությունը: Դրանից հետո կրծողներին կերակրել են ճարպերի բարձր պարունակությամբ սննդով:
Մկները, որոնց մոտ ճնշված էր Rap1-ը, ավելի քիչ քաշ են հավաքել, քան վերահսկիչ խմբի կենդանիները: Գիտնականները պարզել են, որ գենետիկական մոդիֆիկացիայի ենթարկված կրծողները քիչ են կերել, իսկ նրանց օրգանիզմն արդյունավետորեն այրել է կուտակված ճարպը: Հիպոտալամուսը մեծ քանակությամբ ՌՕՄՍ հորմոնն է արտադրել, որը նվազեցնում է քաղցը, ավելի քիչ` NPY և AGRP հորմոնները, որոնք խթանում են ախորժակը: Հետազոտողների հոդվածը հրապարակվել Cell Reports ամսագրում: