Բուլղարական «Վերիայի» պաշտպան Իվան Բանդալովսկին գարեջուր է խմել խաղի ընթացքում: Դա տեղի է ունեցել Եվրոպա լիգայի ուղեգրի համար Բուլղարիայի առաջնության փլեյ-օֆի` «Լևսկիի» հետ խաղում:
29-րդ րոպեին երկրպագուներից մեկը դաշտ է նետել գարեջրի շիշ: Իվան Բանդալովսկին բարձրացել է այն, խմել մի քիչ: 93-րդ րոպեին բուլղարացի պաշտպանը հավասարեցրել է հաշիվը:
Հետխաղյա 11 մետրանոցներով ավելի դիպուկ էին «Լևսկիի» ֆուտբոլիստները:
armsport.am