ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստրերից մեկի իրական անունը՝ Նատաշա է, գրում է Refinery29-ը: Ամեն ինչ սկսվել է գրող, լրագրող Էշլի Ֆորդի թվիթերյան գրառումից:
«Այսօր ուղիղ մի տարի անցավ այն օրից, երբ իմացա, որ Սաշա Օբամայի իսկական անունը Նատաշա է», – գրել է Ֆորդը: Նշվում է, որ համացանցի օգտատերերին զարմացրել է այս գրառումը, իսկ ոմանք նույնիսկ հրաժարվել են հավատալ տեղեկության հավաստիությանը: Աղբյուրի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ Օբամայի դստեր իսկական անունը հայտնի է եղել, ուղղակի ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրա վրա: Այսպես, օրինակ, անցած տարի New York Daily News-ը գրել է Սաշա Օբամայի ամառային աշխատանքի մասին՝ նշելով, որ նրա իսկական անունը Նատաշա է: