Գտնվել է առանց էլեկտրաէներգիայի ջրից ջրածինը անջատելու մեխանիզմը
Advertisement 1000 x 90

Գտնվել է առանց էլեկտրաէներգիայի ջրից ջրածինը անջատելու մեխանիզմը

Մելբուրնի Արքայական հետազոտական համալսարանի (Ավստրալիա), Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (ԱՄՆ) և Քեմբրիջի տեխնոլոգիական համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները, կարողացել են առանց էլեկտրական և այլ ծախսերի ջրից առանձնացնել ջրածնի մոլեկուլները: Ռեակցիայի մեկնարկը հնարավոր է դառնում արևի լույսի միջոցով՝ ֆոտոկատալիզատորի միջոցով:

Իբրև ֆոտոկատալիզատոր ծառայում է ՄՈԼԻԲԴԵՆԻ ՍՈՒԼՖԻԴԸ՝ ամորֆ գոյավիճակ՝ MoSx ընդհանուր քիմիական բանաձևով: Այն գերազանց կարողանում է ներծծել օդից ջրի գոլորշիները, իսկ արևի լույսի ներքո սկսվում է ջրի տրոհումը՝ առաջացնելով ազատ ջրածնի մոլեկուլներ: Մոլիբդենի սուլֆիդին ավելացնելով տիտանի դիոքսիդի նանոմասնիկների փոշին, գիտնականները ստացել են թանաքի տեսակ, որը հեշտությամբ կարելի է քսել ցանկացած մակերեսի վրա, օրինակ՝ ապակու կամ պլաստիկի՝ ստեղծելով ամուր թաղանթ: Գիտնականների պնդմամբ, նման թաղանթով, եթե ծածկեք արևի ճառագայթների համար հասանելի ցանկացած մակերես, կարելի է ստանալ ջրածին՝ խոնավությամբ հարուստ միջավայրում:

Հավելենք, որ ջրածնի ստացման նմանատիպ միջոցը լայն հորիզոններ է բաց անում այլընտրանքային էներգակիրների ստեղծման համար:

popmech.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը