Norway Chess-2017. Արոնյանը շանս չտվեց Կարյակինին
Advertisement 1000 x 90

Norway Chess-2017. Արոնյանը շանս չտվեց Կարյակինին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվող «Norway Chess» շախմատային գերմցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 41-րդ քայլում:

Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակել է 5 միավոր և, ամենայն հավանականությամբ, միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը, քանի որ 4 միավոր ունեցող ամերիկացի Հիկարու Նակամուրան հավանաբար ոչ-ոքի կավարտի Վիշի Անանդի հետ պարտիան:

Հիշեցնենք, որ մրցաշարի ընթացքում Լևոն Արոնյանը հաղթել է նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին և ռուս Վլադիմիր Կրամնիկին:

armsport.am