1. Նստել եք հեռուստացույցի առաջ և դիտել հիմար սերիալներ և հաղորդումներ:
2. Պատշաճ կերպով ուշադրություն չեք դարձրել առողջությանը և չեք փորձել վարել առողջ ապրելակերպ: Թույլ եք տվել վնասակար սովորույթներին կառավարել ձեզ:
3. Փոխարինել եք կենդանի շփումը վիրտուալի հետ: Սոցիալական ցանցերը հաճախ ստեղծում են կեղծ տպավորություններ մեր և մեր ծանոթների մասին:
4. Չափից շատ եք երկմտել և շտապել եք ապրել՝ լիարժեք չվայելելով այս աշխարհի բոլոր հրաշքները:
5. Քիչ եք սովորել և չեք ձգտել զարգանալ և իմանալ որևէ նոր բան:
6. Հազվադեպ եք դիմավորել արևածագը և հրաժեշտ տվել արևամուտին՝ հղում անելով կարևոր գործերի և հոգսերի վրա:
7. Չափազանց լուրջ և զուսպ եք եղել, փորձելով համապատասխանել բոլորի կողմից ընդունված նորմերին:
8. Շտապել եք մեծանալ և արգելել եք ձեզ լինել երեխա՝ թեկուզ 50 տարեկանում:
9. Հազվադեպ եք սիրո խոսքեր ասել ձեր հարազատներիին: Շատ եք վիճել, բարկացել և չեք ասել այն մասին, թե որքան թանկ են նրանք ձեզ համար:
10. Քիչ եք ուրախացել, զվարճացել և ծիծաղել:
11. Չեք գնահատել ձեր ընկերներին և քիչ եք նրանց հետ ժամանակ անցկացրել:
12. Եղել եք չափազանց խանդոտ, նեղացկոտ, հիշաչար և կասկածամիտ:
13. Չափազանց հիվանդագին եք ընդունել շրջապատող մարդկանց քննադատությունները, արարքներն ու բառերը:
14. Հաճախ եք կասկածել և թերագնահատել ինքներդ ձեզ:
15. Խելագար արարքներ ձեզ թույլ չեք տվել և մարտահրավեր չեք նետել հանգամանքներին: Չեք պայքարել և հանձնվել եք:
16. Մոռացել եք մանկական երազանքների և հետաքրքրությունների մասին և չեք զարգացրել ձեր տաղանդը:
17. Քիչ եք ճանապարհորդել և քիչ եք նոր վայրեր բացահայտել:
18. Չափից շատ եք վախեցել և կախված եղել ուրիշների կարծիքից:
19. Մեծ նշանակություն եք տվել նյութականին: Մեծ ուժեր և ժամանակ եք ծախսել նորաձև որևէ բրենդային իր ձեռք բերելու համար:
20. Չեք արել ամենակարևորը: Ապրել եք կյանքը առանց իմաստի: