Ֆինանսական երեք դաս, որ պետք է շատ արագ սովորել
Advertisement 1000 x 90

Ֆինանսական երեք դաս, որ պետք է շատ արագ սովորել

Շատերը կարծում են, որ գումար հավաքելը շատ բարդ է և անիմաստ, սակայն 3 դասեր կան, որոնք սովորելը կարող է ձեզ օգնել ֆինանսական հարցերում:

Առաջին հերթին` վճարեք ինքներդ ձեզ

Առաջին հերթին` գումար առանձնացրեք ձեր հիմնական կարիքները հոգալու համար, և հետո միայն` ֆինանսական ձեր մյուս նպատակներն իրականացնելու համար: Այդ դեպքում քիչ է հավանականությունը, որ դուք աննպատակ կծախսեք ձեր գումարը: Եթե փորձեք ամեն ամսվա աշխատավարձից փոքր-ինչ գումար առանձնացնել, ապա կտեսնեք, որ ձեզ անհրաժեշտ գումարը հավաքվում է առանց մեծ ջանքերի: Կարևոր է այն, որ պատեհ-անպատեհ առիթով ձեռք չտաք ձեր նպատակների համար առանձնացրած գումարին:

Ստեղծեք ձեր սեփական պահուստային ֆոնդը

Սեփական պահուստային ֆոնդն անհրաժեշտություն է դառնում, երբ խոսքը չպլանավորված դեպքերի մասին է: Լինում են պահեր, երբ բախվում եք խնդրի, որը լուծելու համար պետք են ֆինանսական լրացուցիչ միջոցներ: Նման պահերին մարդիկ ավելի իմպուլսիվ են դառնում և չեն կարողանում ճիշտ որոշում կայացնել: Սեփական պահուստային ֆոնդ չունենալու դեպքում հնարավոր է նման պահերին մեծ գումարներ պարտք վերցնել և հետո հայտնվել ֆինանսական փակուղում: Սեփական պահուստային ֆոնդ ունենալը բարդ է, հատկապես, երբ ցածր է աշխատավարձը, սակայն շատ կարևոր է:

Գրագետ մարեք վարկերը

Շատ կարևոր է վարկերը վերցնելիս դրանք գրագետ մարել: Եթե բանկը ձեզ վարկ է տրամադրել, ապա պետք չէ մտածել, որ դրա մարումը շատ հեշտ է լինելու: Բանկերին ավելի ձեռնտու է, որ դուք ամեն ամիս վճարեք փոքր գումար և մեծ տոկոսներ: Եթե դուք ուզում եք արագ մարել վարկը, ապա հետևեք, որ ձեր գումարներն ուղղվեն հիմնական պարտքը մարելուն: Մի մոռացեք, որ ձեզ վարկ տվող կազմակերպությունը ձեր կողմից չէ:

Սիրարփի Աղաբաբյան

168.am