Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի վրա ձվեր են նետել և «զելյոնկա» շփել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի բնակիչների առջև նրա ունեցած ելույթի ժամանակ: Հունիսի 19-ին այս մասին հայտնել է տեղական «Դնեպր.24» կայքը: «Հունիսի 18-ին Միխեիլ (Սահակաշվիլին) ժամանել է Կրիվոյ Ռոգ քաղաք:
Հակաահաբեկչական գործողության (Կիևում այսպես են կոչում Դոնբասում իրականացվող ուժային գործողությունը – ծանոթ. ՏԱՍՍ) զինվորների հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո Սահակաշվիլին ճառով դիմել է քաղաքի բնակիչներին: Բոցաշունչ ճառն ընդհատել է ձվերով և «զելյոնկայով» «գնդակոծումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է հրատարակությունը, Օդեսայի նախկին նահանգապետի վրա հարձակված խուլիգանին անմիջապես բռնել են և տարել ոստիկանության բաժանմունք: