Ուշադրություն, այս վիտամինի պակասը 50 տոկոսով մեծացնում է միգրենի և գլխացավերի առաջացման հավանականությունը
Advertisement 1000 x 90

Ուշադրություն, այս վիտամինի պակասը 50 տոկոսով մեծացնում է միգրենի և գլխացավերի առաջացման հավանականությունը

Budetezdorovy.ru կայքը գրում է, որ միգրենը զգալիորեն ազդում է մարդու կյանքի որակի վրա։ Բացի գլխացավից, հիվանդը կարող է գանգատվել տեսողության մթագնումից, սրտխառնոցից, փսխումից, թուլությունից, լուսազգայունությունից, քրտնարտադրությունից և այլն։ Հիվանդությունը բավական տարածված է, դեպքերի մեծամասնությունում դրանով տառապում են կանայք։ Միգրենի առաջացման տարբեր գործոններ են նշվում, այդ թվում.

հորմոնալ անհավասարակշռություն

քնի պակաս

ավելորդ քաշ

որոշ դեղամիջոցներ

ալերգիկ ռեակցիաներ

գենետիկ նախատրամադրվածություն։

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ միգրենով տառապող անձինք թեթևացում են զգում վիտամին B2 ընդունելու դեպքում։ Ըստ դրանց արդյունքների՝ օրական 400 մգ վիտամինի օգտագործումը կարող է 2 անգամ նվազեցնել միգրենի նոպաների թիվը։

Այս վիտամինի բնական աղբյուր են համարվում.

կաթնամթերքը

ձուն

կանաչ բանջարեղենը

դիետիկ միսը

լոբազգիները

ընդեղենը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am