Մելանյա Թրամփի էլեգանտ տեսքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մելանյա Թրամփի էլեգանտ տեսքը

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը ընդունել է Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելային:

Ըստ The Daily Mail-ի՝ պաշտոնական այցին Պանամայի նախագահին ուղեկցել է իր կինը՝ Լորենա Կաստիլան, և հետևաբար, ընդունող կողմից՝ Մելանյա Թրամփը: Հանդիպումը դարձել է 47-ամյա տիկին Թրամփի ոճային հաղթանակներից մեկը: Հատուկ այս առիթի համար նախկին մոդելն ընտրել էր բարեկազմությունն ու սլացիկ մարմինն ընդգծող կապույտ զգեստ, համադրելով այդ ամենը ծաղկային նախշերով էլեգանտ բարձրակրունկների հետ: Պարբերականը նկատում է, որ տիկին Թրամփը ակնհայտորեն եղել է բոլորի ուշադրության կենտրոնում, իսկ Պանամայի առաջին տիկինը ներկայացել է վառ կանաչ հանդերձով: