Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է Թուրինի «Յուվենտուսի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսին:
Բրազիլացին ժամանակին կասկածի էր ենթարկել Արգենտինայի հավաքականի հաղթանակը 1986 թվականի աշխարհի առաջնությունում` հաշվի առնելով Մարադոնայի «Աստծո ձեռքով» խփած գոլը:
«Դանի Ալվեսը հիմար է և անբան: Այդ ֆուտբոլիստը գնդակին է դիպչում 3-4 անգամ, սակայն դրա հետ մեկտեղ 8-ից ավելի խախտում է թույլ տալիս:
Ալվեսը հանդես է գալիս այն դիրքում, որտեղ ֆուտբոլ չեն խաղում»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է «TyC Sports»-ը:
armsport.am