Այդ խոսակցություններն ավելի են ուժեղացնում մեր հարաբերությունները. Մանո Գրիգորյան. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այդ խոսակցություններն ավելի են ուժեղացնում մեր հարաբերությունները. Մանո Գրիգորյան. life.panorama.am

Դերասան Սարգիս Գրիգորյանի կնոջ՝ Մանո Գրիգորյանի հարցազրույցը, որում անդրադարձել էր ամուսնու՝ բաց տեսարաններում նկարահանվելուն, նոր քննարկումների թեմա է դարձել: Մանոն նշել էր. «Մենք ապրում ենք հայկական իրականության մեջ, երբ կողքից շատ են խանգարում խոսակցությունները։ Երբ սկսեցին վայբերով նկարներ ուղարկել ինձ, բզբզալ, հարցնել` հո չենք վիճել, մտածեցի` գուցե պիտի ավելի բուռն ռեակցիա տայի։ Հետո Սարգիսը զրուցեց ինձ հետ, բացատրեց, խոսեց նաեւ մեր ընկերների հետ, որ այդքան չքննարկեն»:

Այս խոսքերից հետո այսօր մի հրապարակում է հայտնվել, որի հեղինակը անդրադարձել է մեր հասարակության մտածելակերպին: Ըստ հեղինակի՝ Մանոյին Սարգիսի լուսանկարները ուղարկողները մտքում ունցել են հետեւյալ ենթատեքստը՝ «Մանո աղջիկ, ու էսքանից հետո դու սրա հետ դեռ ապրելո՞ւ ես… Բաժանվիր էդ դավաճանից»:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցեց Մանո Գրիգորյանի հետ: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ մեր հասարակությունը երբեմն իսկապես կարող է զույգերի անհաշտությունների պատճառ դառնալ, եթե միայն զույգերը վճռական չեն իրենց որոշումներում.

«Հայ իրականության մեջ ընդունված է մյուսների կյանքը քննարկել, մասսայական դարձնել, ուրիշի կարծիքի ազդեցության տակ ընկնել, որի արդյունքում մարդը դադարում է սեփական մտքերով որոշումներ կայացնել, փոխարենը չի հասկանում, թե ինչպես ընկերուհու, ծնողի կամ մեկ այլ մարդու ազդեցությունը կրեց: Կարծում եմ՝ ամեն ընտանիք ունի իր ներքին խոհանոցը, իր խնդիրները, որոնք պետք է լուծեն բացառապես զույգերը: Շատ դեպքերում զույգերը գալիս են ընդհանուր հայտարարի, բայց հետո հիմնականում հարազատների միջամտությամբ ստեղծվում են նոր խնդիրներ: Գիտեք, կողքի մարդիկ, հատկապես հարազատները քո վատը չեն ուզի, բայց նրանք չեն կրում այն նույն խնդիրը, ինչ դու, դրա համար նրանց պետք է պարզապես չթողնել խառնվել: Ես չեմ ասում, որ կինը կամ տղամարդը կորցնի իր ես-ը, բայց շատ դեպքերում պետք է մտածել ոչ թե ես-ի, այլ մենք-ի մասին, որպեսզի ոչ թե ես-ը, այլ մենք-ը չտուժի»- նշեց դերասանուհին և հավելեց, որ երբեք ստնադարտ որոշումներ չի կայացրել կյանքում.

«Իմ ընտրությունները միշտ էլ բոլորի համար ոչ ստանդարտ են եղել՝ սկսած ամուսնությունից, մինչեւ հետագա որոշումներ: Եվ դա ինձ բնավ չի խանգարում ու նույնիսկ դուր է գալիս, քանի որ ես անում եմ այն, ինչ ես եմ ճիշտ համարում: Իմ մտածելակերպը կարող է չհամապատասխանել իմ ընկերների, ընտանիքի մտածելակերպին, բայց ես ուրախ եմ դրա համար, չէ որ իմ լայն մտածելակերպի շնորհիվ ես այսօր ունեմ երջանիկ ընտանիք: Ես Միշտ առաջինը փորձում եմ հասկանալ դիմացինին, հասկանալ խնդրի հիմքը, որից հետո այնպիսի  լուծում եմ գտնում, որը ոչ մեկին չի վնասի: Նույնը եւ վերջերս քննարկվող բաց տեսարաններին է վերաբերվում: Այդ խոսակցություններն ինձ համար ծիծաղելի են, բայց նաեւ նորմալ եմ վերաբերվում այդ ամենին: Չեմ էլ ուզում շատ խոսել այս թեմայի շուրջ, պարզապես կուզեմ, որ բոլորը հիշեն՝ միշտ երրորդը ավելորդ է»:

Հարցին, թե տարածված խոսակցությունները ամուսինների միջեւ կարո՞ղ են անհաշտության պատճառ դառնալ, ընդգծեց.

«Բացառվում է, դրանք ավելի են ուժեղացնում մեր հարաբերությունները: Դերասանական արվեստը Սարգիսի մասնագիտությունն է, ես էլ ի սկզբանե իմացել եմ, թե ում հետ եմ ամուսնացել, հստակ գիտակցել եմ նրա մասնագիտության ու բնավորության թերություններն ու առավելությունները: Սարգիսը այնքան լիարժեք է իր կնոջն ու երեխաներին պահում, որ նման խոսակցությունները պարզապես աննշան երեւույթներ են մեզ համար»: