Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը փորձում է իր անձի հանդեպ մամուլի ուշադրությունը սևեռել և հետ չմնալ ԱՄՆ նախագահ Մելանիա Թրամփից։ Օրերս նա մինի կիսաշրջազգեստով հեծանիվ է վարել։
Հեծանվային շրջագայությանն առաջին տիկինը ցուցադրել է միանգամից երկու նորաձև թրենդ. կարճ ջինսե կիսաշրջազգեստ և էկո-տրանսպորտ, որը չի աղտոտում շրջակա միջավայրը։
Բրիջիտ Մակրոնը հագել է նաև ճերմակ վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացրել է հարմարավետ կոշիկներով և արևապաշտպան ակնոցով։ Իհարկե, առաջին տիկնոջ կերպարը ոչ բոլորին է դուր եկել, բայց չէ որ նա հենց դրանով է առաջինը, որ հնարավորություն ունի իրեն թույլ տալ նման համարձակ կերպարներ։