«Ինչպես Շուշաննա Թովմասյանն իր սրբի դեմքով ընտանիք քանդեց». արդեն մի քանի ժամ է` այս վերնագրմամբ նյութը մեծ տարածում է գտել մամուլում: Դերասանուհուն մեղադրում են ռեժիսոր Վահե Սայանի ընտանիքը քանդելու և վերջինիս կնոջից նրան խլելու մեջ:
Life.panorama.am-ի հետ զրույցում Վահե Սայանի հետ չհերքեց, որ ինքն ու Շուշանը միասին են:
«Այո, ես ամուսնալուծված մարդ եմ և իրավունք ունեմ կյանքս նորից սկսել: Ես եմ որոշում ում հետ կապեմ կյանքս և ինչպես դա անեմ: Ես ամուսնալուծվել եմ գրեթե 1.5 տարի առաջ, բայց նախկին կնոջս հետ ունեմ նորմալ հարաբերություններ, ունեմ նաև երեխա, ում համար անում եմ ամեն հնարավորը: Ամուսնալուծությունիցս երկար ժամանակ հետո նոր սկսվել են իմ հարաբերությունները Շուշաննայի հետ: Ո՞ւմ եմ խանգարում. չի կարելի մարդու կյանք մտնել ու նման կերպ արտահայտվել ընդամենը դիտում ունենալու համար»:
Հարաբերությունների օրինականացման մասին ռեժիսորն ասաց. «Արդեն վեց ամիս է, ինչ ես ու Շուշաննան միասին ենք: Իհարկե, իր բնականոն հունով մեր հարաբերությունները կտեղափոխվեն օրինական հարթություն, սակայն առավել մանրամասներ չեմ ուզում ասել»:
Անդրադառնալով իրենց հարաբերությունների մասին մամուլում տարածված հրապարկմանը՝ Վահե Սայանն ասաց. «Նախ պետք է ասեմ, որ նման վերնագիր միայն հոգեկան հիվանդությունով տառապող մարդը կարող է դնել իր նյութում: Գոյություն ունի լրագրողական էթիկա, և եթե լրագրողը տեղեկություն տարածելիս աղբյուր չունի ու նյութ է պատրաստում օդի մեջ եղած խոսակցություններից, ապա տվյալ մարդն ինձ համար լրագրող չէ: Եթե նա անձամբ ինձ հետ չի խոսում և հիմնվում է մի խումբ պարապ, տանը մնացած անմակարդակ մարդկանց խոսակցության վրա, ապա դա ոչ միայն խախտում է էթիկայի իրավունքը, այլև առհասարակ լրագրողական նյութ չէ: Չի կարելի մարդուն անձնական վիրավորանք հասցնելով՝ մի քանի հազար դրամ աշխատել: Ես սա ծախված լրագրություն եմ որակավորում»: